Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի պատմական որոշումը՝ պետական սահմանի սահմանազատման գործընթացը սկսելու վերաբերյալ, և հուսով է, որ հանրապետությունների միջև խաղաղության գործընթացը կպահպանի դրական դինամիկա, Թբիլիսիում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում
հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին:
«Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և
անվտանգության հաստատմանը և պատրաստ է ներդրում ունենալ կառուցողական երկխոսությանը
աջակցելու հարցում՝ խաղաղության և կայունության պահպանման համար»,-
ասել է Դարչիաշվիլին։